Դատավոր Արտուշ Գաբրիելյանին առնչվող գործով երկու հոգի կալանավորվել են

Կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել  2 անձի։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

 

Նշենք, որ վերը նշված գործի շրջանակում ԲԴԽ-ն այսօր առավոտից քննում է դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը։

 

 

Հիշեցնենք, որ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում նման միջնորդություն ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազությունը։