Օրերս Ռոբերտ Քոչարյանը մի նախագծի
շրջանակներում դասախոսների հետ է հանդիպել, որի ժամանակ, խոսելով 2020 թվականի 44-օրյա
պատերազմի մասին, ասել է, որ այս պատերազմը հրահրվել է հայկական իշխանության կողմից։
Քոչարյանի հայտարարությունների
վերաբերյալ Civic.am-ը զրուցել է ազատամարտիկ Վարդան Մալխասյանի հետ։
«Շիրազը մի խոսք ուներ, ասում
էր՝ ամենավատ գինուց ամենալավ քացախն է ստացվում, ամենավատ բանաստեղծից ամենաուժեղ
գրաքննադատն է ստացվում: Հիմա էս մարդը փոխանակ
պատասխան տա իր կատարած մեղքերի ու հանցանքների համար, իր մեղքը միշտ բարդում է ուրիշների
վրա։ Մարտի 1-ի դեպքերը որ եղան, էն ժամանակ մենք բազմաթիվ հարցազրույցներ տվեցինք,
և հիմնական մեղադրանքը Քոչարյանին այն էր, որ ինքը բանակը հանեց ժողովրդի դեմ։ Դա ծանրագույն
հանցագործություններից մեկն է համարվում ժողովրդի, պետության նկատմամբ, որովհետև ամբողջ
աշխարհում ապացուցված և անհերքելի ճշմարտություն
է, որ երբ բանակը հանում ես սեփական ժողովրդի դեմ, այդ բանակը բարոյալքվում է, քայքայվում
է և հետագայում ի զորու չի լինում սեփական ժողովրդին պաշտպանելու արտաքին թշնամիներից։
Այսինքն՝ բանակի անկումը դրանից առաջ էր տեղի ունենում, որովհետև գոյություն չուներ
մի բարձրաստիճան զինվորական՝ գնդապետ կամ գեներալ, որ ցոփուշվայտ կյանքով չապրեր. կազինոներ
էին գնում, սիրուհիներ պահում, իսկ զինվորներն օգտագործվում էին որպես էժան աշխատուժ
Ղարաբաղում կամ այլ զորամասերում»,- ասաց Վարդան Մալխասյանը։
Նա նշեց, որ մեր բանակի քայքայումը սկսվել է ոչ թե 2018 թվից, այլ դրանից 20 տարի առաջ։ Նա հարց է բարձրացնում, թե հիմա ինչու է Քոչարյանն ակտիվացել. քամիներն ավելի շատ գալիս են հյուսիսից։ Վարդան Մալխասյանի խոսքով՝ Գյումրու ընտրություններում, երբ կոմունիստական կուսակցությունը պյուռոսյան հաղթանակ տարավ, այդ կուսակցության ջատագովները ոգևորվեցին և սկսեցին ակտիվանալ: Նույնիսկ ռուսական շրջանակները սկզբում զարմացան, հետո սկսեցին խաղադրույք կատարել Գյումրու ընտրությունների վրա, որտեղ անընդհատ իրենց նազիր-վեզիրներն էին ելույթներ ունենում, ակտիվանում, որովհետև Պուտինի գերխնդիրը նախկին Սովետական Միությունը վերականգնելն է: Եվ այդ հովերի վրա է Քոչարյանը հանդիպումներ կազմակերպում, բայց ինքն ակտիվացել է, որովհետև ինքը պատասխան չի տվել իր ծանրագույն հանցագործությունների համար։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան