Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ապրիլի 30-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:


Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը):