«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը ստացել է
Էդգար Ղազարյանի և Նարեկ Մալյանի նամակը, որով վերջիններս պաատգամավորներին առաջարկում
են վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել։ Պատգամավորն ասաց, որ
անընդունելի է համարում այդ պահանջը, համարում է, որ կառավարությունը սպասարկում է
ՀՀ շահերը, իսկ կուսակցական դիտանկյունից նայելով կարծում է, թե սրանից ամենաշահածը
դուրս է գալու ՔՊ-ն։
«Եթե չլինեին պարոն Էդգար Ղազարյանն ու պարոն Նարեկ Մալյանը, արժեր նրանց հորինել,
որպեսզի այս գործընթաը տեղի ունենար, որովհետև շատ կարևոր գործ են անում», - ասաց Թագուհի
Ղազարյանը։
Նա վստահեցրեց, որ իմփիչմենտի գործընթացը դատապարտված է ձախողման։
Անդրադառնալով Կրեմլում Հայաստանի հարցերով պատասխանատուի նշանակման մասին լուրերին,
որով Մոսկվան ցանկանում է փափուկ ուժ գործադրել Ղազարյանն ասաց, որ հազիվ թե Կրեմլը
խաղադրույք աներ վարկանիշ չունեցող, ՀՀ քաղաքացիների մեծամասնության ատելությունը վայելող Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վրա։ Ղազարյանի
կարծիքով՝ այդ նրանք են մրցավազք սկսել՝ ՌԴ հավանությանն արժանանալու համար։ Յուրօրինակ
քասթինգ է ըստ պատգամավորի։
«Քոչարյանի հանդիպումը երիտասարդների հետ երիտասարդների հետ չէր, այլ կասթինգի
շրջանակներում այդ տեսնայութն ունենալու համար էր։ Ցավում եմ երիտասարդների համար,
որ այդ քասթինգի մասը դարձան», - ասաց Թագուհի Ղազարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան