Դատախազությունը պահանջում է «Երևանի ոսկերչական գործարան-1 Գնոմոն»-ի նախկին տնօրենի և նրա կնոջ իրավահաջորդից բռնագանձել 4 անշարժ գույք, 330 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:


Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Երևանի ոսկերչական գործարան-1 Գնոմոն» ԲԲ ընկերության նախկին տնօրեն Էմիլ Գուրգենի Գրիգորյանի և նրա կնոջ՝ Սեդա Գասպարի Հակոբյանի իրավահաջորդից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝


4 անշարժ գույք.

1 տրանսպորտային միջոց.

2 իրավաբանական անձում մասնակցություն.


շուրջ 330 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար: