Հայտնի է՝ ինչու է ձերբակալվել ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը

Ձերբակալվել է ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը:


Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։


Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։