Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե մենք վարչապետի թեկնածու չենք
առաջադրում, որովհետև այսօր չենք լուծում վարչապետի հարց, ուզում ենք իշխանափոխություն։ Մինչդեռ նրա կողմնակիցները իմպիչմենտի գործընթաց
են սկսել։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ։
Նա նշեց, որ իրականում, ինչպես
նախկինում, այնպես էլ այսօր, հասկանալի չէ, թե կոնկրետ ինչ է ուզում ընդդիմությունը,
որովհետև նաև հասկանալի չէ ինձ համար՝ հերթական անգամ ինչի համար են նախաձեռնել իմպիչմենտի
գործընթաց. հերթական ընտրություններին մնացել է ընդամենը մեկ տարի ժամանակ, և այս մեկ
տարին թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը, քաղաքական բոլոր ուժերն ու միավորները
պիտի օգտագործեն առողջ, կառուցողական քննադատությունների համար, ժողովրդին բացատրելու
համար, թե ինչն է, որ իշխանությունն անում է այս կերպ, բայց պետք էր անել այլ կերպ,
որպեսզի ստանան այլ արդյունքներ։
Պատգամավորի խոսքով՝ սա ընդդիմության
հերթական ակցիան է, որպեսզի իրենց ընտրողներին ինչ-որ կերպ հիշեցնեն իրենց մասին և
արդարացնեն իրենց գոյությունը։
«Ինչպե՞ս կարելի է սկսել իմպիչմենտի
գործընթաց և միևնույն ժամանակ չունենալ վարչապետի թեկնածու, գոնե մտքում չունենալ կամ
չառաջարկել։ Հետևաբար իրենք իրենց ընտրողին ի՞նչ են ասում, մեկ մարդուն ումո՞վ են փոխարինում,
երկիրն ընդհանրապես վարչապետ պիտի ունենա՞, թե՞ պիտի չունենա։ Էդ իշխանափոխության նպատակը
ո՞րն է։ Այսինքն՝ քանի դեռ մեր ընդդիմությունը ժողովրդի հետ չի խոսում անկեղծ և չի
ներկայանում բաց խաղաքարտերով, կարծում եմ, որ սա հերթական տապալված գործընթացն է,
և հերթական անգամ քաղաքական կյանքում ինչ-որ որոշակի աշխուժություն մտցնելու նպատակ
ունեն»,- ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան