Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ոստիկանները Երևանի փողոցներից մեկից բերման են ենթարկել քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունովին, ով ավելի շատ հայտնի է «Արտյոմ Կանևսկոյ» անունով և նրա հետ գտնվող 4 անձանց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` նշված գործողությունն իրականացրել են ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված վարչության ծառայողները։
Բերման ենթարկվածները տեղափոխել են ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։