«Խաղաղության երկխոսություն» ՀԿ հիմնադիր Էդգար Խաչատրյանի կարծիքով՝ զարմանալի է, որ հիբրիդային պատերազմի վտանգների մասին նոր է խոսվում, որովհետև Հայաստանը վաղուց է նման սպառնալիքների տակ գտնվում․ «Շատ դեպքերում այդ ատելության խոսքը Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից սինխրոն է գալիս։ Շատ կարևոր է, որ արտաբերում ենք այն պետությունների անունները, որտեղից այդ սպառնալիքները գալիս են»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։
Խաչատրյանի դիտարկմամբ՝ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ
այդ վտանգներն ուժեղանալու են, և պետական մակարդակով պետք է պատրաստ լինել դիմակայել
դրանց․ «Այլ հարց է, թե ինչ
ռազմավարություն պետք է որդեգրի պետությունն այդ սպառնալիքներին դիմակայելու հարցում։
Ամենամեծ խնդիրը, որ ես տեսնում եմ այն է, որ իմանալով որ այդ սպառնալիքներն ու կեղծ
նարատիվները կան, իշխանությունները որևէ գործողություն չեն գործադրել, որ ՀՀ քաղաքացուն
դրանից պաշտպանեն։Հուսով եմ, որ այդ պետության
անունն արտասանելուց հետո ՀՀ իշխանության գործողությունները կլինեն շատ ավելի
հստակ»,-ընդգծեց մեր զրուցակիցը։
Էդգար Խաչատրյանը նաև նշեց՝ պետք է 0-ի հասցվի ռուսական նարատիվների
տարածումը Հայաստանում․ «Իսկ մենք ամենօրյա
ռեժիմով լսում են հինականում ռուսական նարատիվների տարածում, ռուսական քարոզչություն։
Պետք մուլտիպլեքսից հեռացվեն այն հեռուստաալիքները,
որոնք նվաստացնում են ՀՀ քաղաքացուն ու ՀՀ իշխանությանը։ Այդ մասին խոսվեց, սակայն
ոչինչ չարվեց։ Ստացվում է՝ պետական մակարդակով մենք հաշտվել ենք, որ Ռուսաստանը պետք
է օգտագործվի այդ գործիքը՝ մեր հասարակության շրջանակներում կեղծ նարատիվներ տարածելու
համար»։
Նրա խոսքերով՝ որքան էլ ՀՀ իշխանությունները բալանսավորված քաղաքականություն
են փորձում վարել, Մոսկվան նույնսիկ դրանից մտավախություն ունի։ Խաչատրյանը նշում է,
որ ընտրություններին ընդառաջ ռուսական «հարձակումները» կշատանան․ «Ժողովրդավարությունը պետք է պաշտպանվի, ես չեմ տեսնում միտում,
որ այդ հարձակումները նվազեն»,-եզրափակեց Էդգար Խաչատրյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան