Մոսկվա մեկնելու մասին հրապարակային բացատրությունը տարբերվում է այցի իրական մոտիվացիայից

Անկախ հետազոտող, քաղաքագետ Էդգար Վարդանյանի կարծիքով՝  Մոսկվա գնալը Փաշինյանի համար հավանաբար դժվար կայացվող որոշում է եղել «Եթե որոշում ես գնալ՝ կարճաժամկետ խնդիր ես լուծում»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց նա՝ միևնույն ժամանակ թվարկելով այն հնարավոր գործողությունները, որոնք Մոսկվան կարող է անել Փաշինյանի չգնալու դեպքում։

 

Ըստ Վարդանյանի՝  շքերթին այլ պետությունների ղեկավարների մասնակցությունը Պուտինի համար իմիջային խնդիր է լուծում «Եվ չմասնակցությունը կարող է բերել նրան, որ ՌԴ վերնախավը կայացնի էմոցիոնալ որոշումներ ու մտածել, որ Հայաստանը միացել է իր դեմ պատերազմ վարող Եվրոպային, ուստի պետք է համարժեք վերաբերմունքի արժանացնել Հայաստանին։ Հաշվի առելով Կրեմլի աշխատելաոճը՝ կարող են կտրուկ գործողություններ անել, որ ցավեցնեն  ու վնասեն Հայաստանին։ Կարող են միանգամից գազի գինը կտրուկ բարձրացնել, ընհուպ՝ անջատել, կարող են բոլոր միգրանտներին վտարել, ասեն՝ բոլոր հայկական ապրանքները թունավոր են ու այլևս չվաճառեն։ Մենք դեռևս չենք լուծել մեր կոնֆլիկտը Ադրբեջանի հետ,  միգուցե կարող է իր կողմից խրախուսվել՝ Ադրբեջան եթե դու ունես որոշակի խնդիրներ, մի զսպի քեզ․․․ ես արդեն հասկանում եմ, որ Հայաստանը ինձ համար թշնամական պետություն է։ Կարող է այդպիսի պարադիգմա առաջանալ Պուտինի մոտ ու որոշակի գործողություններ արվեն»,-նկատեց նա։

 

Մեր զրուցակցի խոսքերով՝ հարցն այն է, թե արդյոք արևմուտքը կարող է կարճ ժամանակում այնպիսի այլընտրանք ներկայացնել Հայաստանին, որ մենք էլ մտածենք՝ կդիմանանք «Պետք չէ մտածել, սակայն, որ գնալով, մենք մեր խնդիրները կլուծենք ու Ռուսաստանը կդադարի հիբրիդային պատերազմ վարել մեր դեմ՝ այդպես չէ։ Կարճաժամկետ ապագայում գուցե մտածեն՝ լրացուցիչ ճնշումներ չբանեցնեմ, բայց երկարաժամկետ կտրվածքով շարունակելու է իր քաղաքականությունը։ Ակնհայտ է, որ Ռուսաստանին դուր չի եկել այն, ինչ տեղի ունեցավ 2018 թվականին և մինչև հիմա նա չի հաշտվել այդ իրողության հետ»։

 

Քաղաքագետը նկատեց նաև, որ Մոսկվա գնալով Հայաստանը ռեպուտացիոն որոշակի կորուստ է ունենալու «Դա կարող է ընդհանուր առմամբ ազդել Եվրոպայում առկա Հայաստանի վերաբերյալ  տրամադրությունների վրա, բայց մյուս կողմից էլ, եթե իշխանությունները շարունակեն դեմոկրատական բարեփոխումները, դրանց նոր թափ տան՝ չեն ասի, եթե գնացել եք՝ դա ոչինչ է»։

 

Նրա խոսքերով՝ որոշակի խնդիրներ կլինեն արևմուտքի հետ, բայց դրանք հնարավոր կլինի հաղթահարել։

 

Հարցազրույցն աբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան