Քոչարյանն ու Սարգսյանը իրար հետ հարցեր ունեն, բայց ընդդեմ ՀՀ-ի միասնական են

Երեկ ԱԺ-կառավարությունը հարցուպատասխանը կրկին բավականին թեժ է անցել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցերից մեկին պատասխանելիս հայտարարել է․ «Ֆենոմեն է, որ գյուղ մտնում եմ ասում են՝ ինչու են Քոչարյանն ու Սերժը ազատության մեջ»։

 

Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ։

 

Քաղաքագետը նշեց, որ երեկ ինքն առանց տեղյակ լինելու, որ վարչապետը նման բան է հայտարարել, հարցազրույց է տվել և այդ նույն հարցը դրել է՝ ասելով, որ անշուշտ  այս խորդուբորդ ժամանակներում, դժվար ժամանակներում խնդիրներ շատ կան, բայց ընտրությունների ժամանակ, անձամբ վարչապետի համար, պրոբլեմ է դառնալու անպայմանորեն երկուսի ձերբակալման հարցը։


«Ես հանրապետությունում շրջելու առումով երևի բոլորին գերազանցում եմ կամ երկրորդ տեղն եմ իմ ընկերներով։ Եվ ես ասեմ, որ բոլոր տեղերում, պատերազմից հետո երկրի կայունացումը մի քիչ հանգստացնում է, առաջ են եկել նոր հարցեր, որոնք առաջ ուշադրության կենտրոնում չէին։ Կար բողոքը, բայց էդ երկուսի ձերբակալման հարցը, որ ինքը հայտարարեց, այո, իսկապես դա ընտրություններին լինելու է մեծ-մեծ պրոբլեմ վարչապետի համար։ Համակրեն, չհամակրեն, ինքն անցնի, չանցնի, անշուշտ կարծում եմ, որ կանցնի, բայց շատ մեծ պրոբլեմ է լինելու՝ ինչու են այդ երկու հանցագործներն ազատության մեջ»,- ասաց Լևոն Շրինյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան