Քաղաքացիակենտրոն լրատվություն
Գյումրու բժշկական կենտրոնի վիրաբուժության բաժնի վարիչ Արմեն Նասիբյանը կալանավորվել է։ Այս մասին 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, և մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը 2 ամսով»,- ասաց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։