2026-ին ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն Քոչարյանն է լինելու․ նրանք հակասություններ չունեն

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղինակ Հակոբյանը՝ ի պատասխան ընդդիմադիր գործիչների կողմից իմպիչմենտի առաջարկ-նամակին ասաց, որ դրան չի պատասխանել, իսկ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը ուղղակի անադեկվատ են ու քաղաքականապես տգետ։


Պատգամավորն ասաց, որ որոշ ուժեր ու անհատներ՝ այդ թվում հանցավոր անցյալ ունեցող՝ օգտվելով ժողովրդավարական գործիքներից կարող են իշխանություն վերցնել, բայց ժողովուրդն է որոշողը լինելու։


2026 թվականի ընտրություններին, ըստ Հակոբյանի, քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն քաղաքական սպանությունների, համակարգված կոռուպցիայի, քանդած, մաշված, սուպերմարկետների ու օբյեկտների վերածված դպրոցների ու մանկապարտեզների, տեղական իշխանիկների, ընտրակեղծարարության, տեղամասերում լրագրողներին ծեծելու ու ժողովրդավարության, մաքուր ընտրությունների, խաղաղության օրակարգի համար ամեն օր պայքարող, համակարգային կոռուպցիայի դեմ պայքարող  իշխանության միջև։


«Մենք խոսում ենք մարդկանց մասին, որ պատրաստ են իշխանության հասնելու համար ամեն տեսակի ժանգլյորության, իրենց հայերից զատելու ու հայերին մեղադրել պատերազմ հրահրելու մեջ։ Հայտարարում եմ՝ ընդդիմության միջև որևէ տարաձայնություն չկա․ 2026 թվականին ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Ընտրությունը լինելու է մեր բերած քաղաքական համակարգի և Ռոբերտ Քոչարյանի քաղաքական համակարգերի միջև», - ասաց Վաղինակ Հակոբյանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան