Վարչապետը Կապանում ներկա է եղել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ: Վարչապետը Կապանում ներկա է գտնվել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի և հուշաքարի բացման արարողությանը:


Վարչապետը շրջել է տուն-թանգարանով` ծանոթացել Հրանտ Դանիելյանի աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանը ողջունել է տուն-թանգարանի բացումը` ընդգծելով, որ այն նոր շունչ կհաղորդի Կապանում մշակութային կյանքի ակտիվացմանն ու զբոսաշրջության խթանմանը:



Թանգարանի տարածքը 1987 թվականից եղել է նկարչի արվեստանոցը: Գեղանկարիչը հեղինակել է տասնյակ կտավներ Խուստուփի տեսարաններով, կապանյան բնապատկերներով և ազգային նատյուրմորտներ:


Այսուհետ թանգարանը բաց կլինի այցելուների համար մշտական ցուցադրությամբ:



Հրանտ Դանիելյանի աշխատանքները գտնվում են մասնավոր հավաքածուներում Հայաստանում, ԱՊՀ-ում և արտասահմանյան այլ երկրներում:


Դանիելյանի ստեղծագործությունները ընդգրկում են տարբեր ժանրեր՝ նատյուրմորտներ, բնապատկերներ և դիմանկարներ։