Կրեմլից 4 հոգու ասել են՝ 2026թ․-ին դու ես մեր թեկնածուն․ Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի խոսքերով՝  ՌԴ-ից 4 թեկնածուի ասել են, որ 2026 թվականի ընտրություններում հենց ինքն է ցանկալի ու միակ թեկնածուն«Երկուսն ակնհայտ են՝ մեկը Ռոբերտ Քոչարյան, մյուսը՝ Վանեցյանը։ Ռբերտ Քոչարյանին ասել են՝ անկախ նրանից ընտրություններում քանի տոկոս կհավաքես, մյուս երեքը կպաշտպանեն քո թեկնածությունը։ Այն, որ Ռուսաստանի համար նախընտրելի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է՝ կասկած չունեմ, իրենց մեջ քիմիա է, այդ տարիքում քիմիան չի կորում»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։

 

Արամ Սարգսյանի դիտարկմամբ՝ սպասվող ընտրությունները՝ հաշվի առնելով տարիքը,  Ռոբերտ Քոչարյանի համար վերջին շանսն են«Ես ինչու եմ անընդհատ կռվում երկրորդ նախագահի ու իր թիմի հետ, որովհետև այստեղ համոզված են գաղափարական հակադրության ու ՌԴ-ի հետ կապի մեջ։ ՀՀԿ-ի մասով կան ինչ-որ կապեր, բայց գիծն այդքան ակնհայտ չէ»։

 

Խոսելով այն մասին, թե ինչքանով է հնարավոր մինչև ընտրությունները իշխանափոխություն անել, օրինակ,  իմպիչմենտի միջոցով և արդյոք հնարավոր կլինի փողոց գեներացնել, Արամ Սարգսյանն ասաց«Փողոց դուրս գալուն նույնիսկ Ռոբերտ Քոչարյանն իր թիմով չի հավատում, սա պարզապես լարվածությունը պահելու ու իրենց մասին հիշեցնելու համար է։ Սև փիարն էլ է փիար, բայց սա բերում է որոշակի հիասթափություն, որ էլի չստացվեց, իսկ Քոչարյանն իր թիմով չի ուզում մտնել գործընթացի մեջ, որը հաստատ չի ստացվելու»։

 

Հաջորդ խնդիրն, ըստ Սարգսյանի, թեկնածու հարցն է«Ես ՔՊ-ի տեղը  լինեի կասեի՝ երեք պատգամավոր տալիս եմ, թող ստորագրեն, ասեն ում եք առաջադրում ու ինչ ծրագիր եք առաջարկում։ Մենք վատն ենք,  զիջել  ենք, դուք եկեք ասեք՝ ինչ եք անելու։ Իրենք չեն ասում ոչինչ բացի նրանից, որ կգնանք կհանդիպենք Վլադիմիր Վլադիմիրովիչին, իր հետ կխոսենք, տեսնենք ինչ է  ասում՝ ըստ այդմ էլ կորոշենք»,-եզրափակեց նա։

 

Արամ Սարգսյանի դիտարկմամբ՝ պարզունակ ուղեղների համար է այն մտածողութունը, որ եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ՝ պատերազմ չէր լինի։ Միևնույն ժամանակ Սարգսյանը գտնում է, որ սպասվող ընտրություններին ընդդիմությունը շահարկելու է հենց ազգայնական բնույթի հարցերը։


Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան