Առջևում հետաքրքիր իրադարձությունների ականատես կլինենք․ Արփի Դավոյան

Նախորդ շաբաթ, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը կրկին բավականին թեժ է անցել։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցերից մեկին պատասխանելու ժամանակ ասել է․ «Ֆենոմեն է, որ գյուղ մտնում եմ ասում են՝ ինչու են Քոչարյանն ու Սերժը ազատության մեջ»։ Վարչապետի այս հայտարարությունից ընդդիմությունը խիստ վիրավորվել է։

 

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի դավոյանի հետ։

 

Նա նշեց, որ կարող է երկրորդել վարչապետին, իրենց նույնպես այդ հարցերը տալիս են, այնպես չէ, որ միայն ՀՀ վարչապետին են այդ հարցերը տալիս։

 

«Այո, ժողովրդին այդ հարցերը շատ հետաքրքիր են, շատ տանջում են։ Եվ իրենք ամեն անգամ ասում են՝ հա լավ ասֆալտն արեցիք, դպրոցը կառուցեցիք, գոհ ենք, շնորհակալ ենք, բայց մարդիկ կան՝ պիտի ազատության մեջ չլինեն և իրականում, երբեմն մենք էլ չենք կարողանում    այդ հարցերին պատասխաններ տալ, որովհետև սկսում ենք արդեն իրավական պատասխաններ տալ՝ ասելով նախաքննություն, նախաքննական գաղտնիք, մենք չենք կարող այդ հարցերին պատասխաններ տալ, սակայն քաղաքացիներին մենք չենք կարողանում որևէ կերպ բացատրել, թե ինչու է դա այդպես։ Իսկ ընդդիմությունը չեմ կարծում, որ այդ հարցին թեթև վերաբերվի, միևնույնն է իրենց համար ծանր է, որովհետև այդ մարդիկ միայն երկուսը չեն և դա ավելի մեծ շրջանակ է ներառում»,- ասաց պատգամավորը։

 

Նա նշեց, որ ընդհանրապես նաև ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված անհանգստությունները մեծ են, դրա համար էլ միշտ բուռն քննարկումների առարկա են դառնում նաև պետաիրավական հանձնաժողովում և այլն։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան