«Հանուն Հարնապետության»
կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը վստահ է՝ Պուտինի ելույթն ուղղված
էր Թրամփին ու նրա վարչակազմին։ Դա ակնհայտ էր նաև հայտարարությունն անելու ժամից՝
կեսգիշերն անց։ Զինադադարի լինել չլինելը, ըստ Մեհրաբյանի, կախված է բացառապես Պուտինից։
Քաղաքագետը նկատեց,
որ պատերազմից հոգնել են բոլոր կողմերը։ Բոլորի համար շատ կարևոր է, որ այս գործընթացում ԱՄՆ-ն շարունակի մնալ՝ որևէ ձևով։ Այնուամենայնիվ, Մեհրաբյանը հրադադարի հնարավորություն
տեսնում է՝ քիչ, բայց կա։
Ըստ նրա՝ Ռուսաստանից
Հայաստանը էկզիստենցիալ վտանգ պետք է սպասի։ Հիբրիդային պատերազմի ողջ ենթակառուցվածքը այստեղ կա։ Ռուսաստանն ուզում
է Հայաստանին խցկել Միութենական պետության մեջ՝ Բելառուսի կարգավիճակով։ «Ռուսաստանը
տալու համար չէ, վերցնելու համար է», - ասաց Մեհրաբյանը և հավելեց․ «Բոլորս ենք հասկանում,
որ մեր շահերից չի բխում Ռուսաստանին հայտարարենք թշնամի։ Բայց դրանից, թե մենք ինչ ենք ուզում, ինչ չենք ուզում
Ռուսաստանի թշնամանքը մեր պետականության նկատմամբ չի դադարելու»։
Մենք այլ բանից կառչելու
տեղ, ըստ քաղաքագետի, չունենք, քան Հայաստանի Հանրապետությունը․ անկախությանը, ինքնիշխանությանը,
տարածքային ամբողջականությանն ու ժողովրդավարությանը դեմ խոսողները պետք է դուրս դրվեն
քաղաքականությունից՝ որպես ազգային անվտանգության սպառնալիք։
«Քաղաքական որոշում
է պետք․ ԱԺ նախագահը պետք է հավաքի Ազգային
ժողովն ու համապատասխան դեկլարացիա ընդունի՝
իր քաղաքացիներին հասցեագրված, որի մեջ պետք է ամրագրված լինեն քայլեր, սկզբունքներ,
նորմեր», - ասաց Ռուբեն Մեհրաբյանը։
Մանրամասն՝ տեսնայութում
Վովա Հակոբյան