Սերժ Սարգսյանի «մուրազը փորն է մնալու»՝ իշխանափոխություն չի լինելու․ Նարեկ Գրիգորյան

«Սատանեն խաչին է տեսնում հոգեվարքի մեջ ընկնում, ընդդիմությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»։ Այդ մասին Civic.am-ի հետ զրույցում խոսելով վարչապետի հայտարարություններից նեղված ընդդիմության մասին՝ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը։

 

Նախորդ ԱԺ-կառավարության հարցուպատասխանի ժամանակ վարչապետը պատասխանելով ընդդիմադիրներից մեկի հարցին ասել էր․ «Մամուլը գրում է, որ դուք օտարերկրյա շպիոններ եք. էդ դեպքում սաղիդ պիտի տանեմ լցնեմ ԱԱԾ-ի պադվալը»։ Այս հարցը շատերը հասկացել են ուղիղ իմաստով։

 

 Այս առնչությամբ պատգամավորն ասաց․ «Նրանք ոչ թե ուղիղ իմաստով են հասկացել, այլ տենց են ուզում հասկանալ։ Ըստ էության, ուզում են վարչապետը նման բան ասի, որ իրենք դա շահարկման առարկա դարձնեն ու ասեն, որ տեսեք՝ վարչապետն ասել է, որ մեզ կգցի ԱԱԾ պադվալ և այլն։ Ու իրականում եթե մենք մամուլին նայում ենք՝ իրավապահները ավելի շատ գործ ունեն ընդդիմության մասով անելու, քան՝ իշխանության։ Որովհետև, եթե հասարակ բնակչությանը հարցնում ենք՝ ի՞նչ եք կարծում, բնակչությունը մի պատասխան է տալիս՝ նախկինում ընտրությունները կեղծվել են, փող են բաժանել ինչի համար թալանը չի վերականգնվում, ինչի համար մինչև հիմա փող բաժանողները չեն ձերբակալվում և այլն, բայց դա իրավական գործընթաց է և իշխանությունը չի խառնվում ո՛չ դատական, ոչ նախաքննական մարմնի գործերին»,- նշեց պատգամավորը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան