Որքան ընտրությունները մոտենում են, այնքան որոշ ուժեր հիշեցնում են իրենց գոյության մասին

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիք՝ մասնակցելու իր տիկնոջ Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական միջոցառմանը։ Ընթացքում վարչապետը շփվել է նաև սյունեցիների հետ, լսել նրանց հուզող հարցերը։

 

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հետ զրուցել ենք այն մասին, թե ինչպես են սյունեցիներն ընդունել վարչապետին։ Նշենք, որ Նարեկ Ղահրամանյանը ծնունդով Սյունիքի մարզի Ծավ գյուղից է։

 

Քանի որ վարչապետի այցերը Սյունիք որոշ ընդդիմադիր շրջանակներ անընդհատ մանիպուլացնում են՝ նշելով, թե սյունեցիները վարչապետին լավ չեն դիմավորում, պատգամավորն ասաց, որ վարչապետը երբեք էլ չի ունեցել այդ խնդիրը Սյունիք գնալու և ժողովրդի հետ շփվելու։

 

Նրա խոսքով՝ այլ բան է, որ որոշ քաղաքական և ռազմական իրավիճակներից ելնելով որոշ քաղաքական ուժեր կամ անհատներ նախկինում փորձ էին անում խոչընդոտել, բայց կոնկրետ ժողովրդի հետ կապված, երբեք էլ խնդիր չի եղել։

 

Նարեկ Ղահրամանյանը նաև տեղեկացրեց, որ «Կրթվելը նորաձև է» միջոցառման ժամանակ սյունեցիներից մեկը մի հետաքրքիր հարց է ուղղել վարչապետին՝ Ռոբերտ Քոչարյանի մի հայտարարության հետ կապված։

 

«Վարչապետի վերջին այցի ժամանակ վարչապետը ներկաներին ներկայացրեց «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, որից հետո քաղաքացիների հետ տեղի ունեցավ հարցուպատասխան և քաղաքացիներից մեկը հարց տվեց, թե ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը չի գտնվում բանտում՝ ավելացնելով, որ մարդը փաստացի պաշտոնապես, իր դեմքով, իր բերանով ասում է, որ 44-օրյա պատերազմը հրահրել են հայերը՝ Հայաստանին փաստացի մեղադրելով ագրեսիայի մեջ։ Այս քաղաքացին կոնկրետ օրինակով ասաց և թարմ օրինակով, որ մարդը եղել է երկրի ղեկավար և իր դեմքով ասում է, որ պատերազմը հրահրել են հայերը, ինչու՞ ինքը էդ արտահայտության համար դատված չի»,- նշեց պատգամավորը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան