ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պաշտպանության տակ գտնվող բուժառուի առևանգումն անընդունելի է և պետք է դատապարտվի։
X-ի (նախկինում`
Twitter) իր միկրոբլոգում այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Հայաստանը գնահատում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական դերը Լեռնային Ղարաբաղում, դրա համար մենք ընդգծում ենք, որ Ադրբեջանի կողմից այդ գործունեության մշտական խոչընդոտումը և նրա պաշտպանության տակ գտնվող հիվանդի առևանգումն անընդունելի են և պետք է դատապարտվեն»,- գրել է Բադալյանը: