Արդեն մի քանի օր է, ապօրինի գույքի բռնագանձման թեման կրկին բորբոքել է կրքերը, ընդդիմությունը լծվել է դրա դեմ պայքարին։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հետ։
Նա նշեց, որ երբ 2018 թվականին
հեղափոխությունը տեղի ունեցավ, ժողովուրդն արդարացի պահանջ էր դրել արդեն գործող իշխանությունների
դեմ, որպեսզի այն ինչ իրենցից թալանվել է հետ վերադարձվի, իհարկե ժամանակի ընթացքում
մենք նաև տեսանք, թե բազմաթիվ համակարգեր ինչպես են ընդդիմանում, որ այս պրոցեսը տեղի
չունենա, բայց իրենք կարողացել են մի նոր փուլ տեղափոխվել, որում կարողանում ենք արդեն
ապօրինի գույքը վերադարձնել։
«Եվ այս օրենքի մասով խորհրդարանական
ընդդիմությունը շատ լավ հասկանում է իրենց սպառնացող այն վտանգը, որն իրենց առջև արդեն
կանգնած ՝ սկսած իրենց ղեկավարից՝ Ռոբերտ Քոչարյանից, որից դատախազությունը մի քանի
միլիարդի գույք է պահանջում և դրամական միջոցներ։ Եվ ես չեմ բացառում, որ այդ խմբակցության
մի շարք անդամներ էլ բախվել այս օրենքին։ Ենթադրում եմ՝ սա է պատճառը»,- ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան