Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի
կարծիքով՝ ներկայիս իրավիճակում անհրաժեշտ է ավելի բիրտ միջոցների կիրառում․ «ՔՊ-ն նախընտրում է ինստիտուցիոնալ միջոցների
կիրառում, բայց այս ուժերն օգտվելով առիթից ու թավշյա մթնոլորտից, պողպատյա
մուրճի չկիրառումից՝ սկսում են երես առնել ու անկախության հիմքերի տակ ականներ դնել»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։
Խոսելով ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված ընդդիմության դիմադրությունից, Մկրտչյանը
հարցադրում արեց՝ ուրիշ բա՞ն էիք սպասում․ «Երկնքից ընկել է երեք խնձոր, ամեն մեկը հարյուր միլիոն, հիմա ուզում են ձեռքից առնել, բա պետք է վայնասուն
բարձրանա, ջղաձգվի, հայհոյի, կորած պապու թասիբը պահի»։
Խոսելով Սամվել Շահրամանյանի՝ Արցախը լուծարելու
հրամանագիրը չեղարկելու մասին մեկ այլ հրամանագրի մասին, մեր զրուցակիցն ասաց․ «Հայաստանի Հանրապետությունը կարո՞ղ է «Ծիծեռնակ» կամ «Ռադուգա» մանկապարտեզն է։ Վերադարձի ծրագիր
ներկայացրու, առաջարկի դեպի Լեռնային Ղարաբաղ վերադառնալու տարբերակ։ Ի՞նչն են հետ
բերում, ումո՞վ, կարող եմ ես որպես ՀՀ քաղաքացի հարց ուղղել՝ ու՞մ երեխաների հաշվին,
ո՞նց, հո մենակ խոսելով չի։ Ես էլ եմ ասում՝ Շուշին, Հադրութն ու Ստեփանակերտն եմ հետ
բերելու, Աղդամն եմ հետ բերելու՝ անունը դնեմ Ակնա, հեշտ է այդպիսի հայտարարություններ
անելը։ Ընտրությունների հետ մի կապեք այս ամենը, Շահրամանյանը թող գնա իր ճակատին դաջված
Եվլախը մաքրի»։
Հարություն Մկրտչյանի խոսքերով՝ ընդամենը քարոզչական,
տեղեկատվական ֆոն են ապահովում՝որ իրենք դեռ կան, մեր շուրջն են ապրում, մեր օդն են
շնչում, առանց ԼՂ մեր հայրենակիցների կարծիքը հարցնելու էլ իրենց փոխարեն խոսում են․«Ես մի բան կարող եմ հստակ ասել՝ պետության մեջ պետություն չի կարող լինել, գլուխները
որ պատին ուզում են տան։ Սրա մասին խոսում է նաև հայտնի Սամվել եվլախսկին։ Իրենց հարցրեք՝
առհասարակ գիտե՞ն ինչ են անում, նախագա՞հ են ուզում ընտրել, կարո՞ղ է պարզվել Ստեփանակերտի
քաղաքապետ էլ ընտրեն, որ Ստեփանակերտի մաքրության
հարցը լուծեն, քաղաքի բնականոն կյանքի հարցը։Ես անկեղծ չեմ հասկանում նրանց»,-եզրափակեց
նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան