68-ամյա գյումրեցու տանը մեծ քանակությամբ թմրամիջոց է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություն էին ստացել, որ Գյումրու բնակիչ 68-ամյա տղամարդը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ: Այս մասին հայտնում է Ոստիկանությունը:


Տեղեկությունն իրացվեց մայիսի 8-ին:


Ժամը 11:35-ին տղամարդը հրավիրվեց վարչություն, որտեղ ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է: Կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ:


Շիրակի քրեական ոստիկաններն ու Քննչական կոմիտեի ծառայողները տղամարդու բնակության վայրում կատարել են զննություն, իսկ մայիսի 10-ին` նաև խուզարկություն: Արդյունքում հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ` 300 գրամից ավելի, մեծ քանակի կանեփի սերմ, կանեփի ցողուններ, օգտագործած կաթուցիչներ և երկու կշեռք:


Քրեական օրենսգրքի 393-րդ և 396-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: 


Հանգամանքները պարզվում են: