Արփինե Սարգսյանի մասնակցությամբ քննարկվել են կենսաչափական անձնագրերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցեր

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ կենսաչափական անձնագրերի և անձը հաստատող այլ փաստաթղթերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցերի վերաբերյալ։


Մասնակցել են Հայաստանում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման «պետություն-մասնավոր» գործընկերության ծրագրի շրջանակում դիզայնի աշխատանքային խմբի անդամները և կենսաչափական համակարգի ներդնման մրցույթը հաղթած «Հայփաս» ընկերության մասնագետները։



Նախարար Սարգսյանը նախանշել է անվտանգային և էսթետիկ ձևավորման մոտեցումներ՝ տալով ընդհանրական ցուցումներ և ուղղորդումներ։ Գործընկերները ներկայացրել են առաջադրկվող կոնցեպտը, անվտանգային պաշտպանիչ շերտերի նշանակությունը և ձևավորումը։





Քննարկման առարկա են դարձել նաև անձնագրի և անձը հաստատող այլ փաստաթղթերի կառուցվածքային բաղադրիչներին վերաբերող հարցեր։



Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկելու և հաստատելու է բոլոր բաղադրիչները, ապա ներկայացնելու է փաստաթղթերի նախնական տարբերակներ։