«Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ասոցացված փորձագետ, քաղաքագետ Էլեն Հոխիկյանը, Civic.am-ի եթերում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, նկատեց, որ այն մեսիջ էր՝ ուղղված Ռուսաստանին, որի ընթացքում հերթական անգամ ֆիքսում էր իր լոյալությունը ռուսական կողմին։ «Գուցե նաև օգնություն էր խնդրում՝ արձանագրելով, որ իշխանության գալու դեպքում կլինի այն նույն լոյալիստը Ռուսաստանի մասով, որը միշտ եղել է»,- ասաց Հոխիկյանը։
Քաղաքագետը նկատում է՝ Հայաստանը չի վատացրել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց եթե անգամ դա այդպես լիներ, արդյոք Ռուսաստանն ուզո՞ւմ է հարաբերությունները վերագործարկել։ «Տանգոն մենակ չեն պարում։ Ինչո՞ւ են մարդիկ կարծում, թե Հայաստանի պետականության, սուվերենության գաղափարը Ռուսաստանը որևիցե կերպով ընդունում է։ Նրանց մոտ նեոկայսերական մոտեցում է, որ իրենք պետք է որոշումներ կայացնեն»,- ասաց Հոխիկյանը։
Անդրադառնալով Քոչարյանի՝ արժանապատիվ խաղաղություն
կոնցեպտին՝ Հոխիկյանն ասաց. «Եթե որոշ մարդկանց համար արժանապատվությունը սեփական երկրի
սուվերենությունը այլ երկրին 100 տոկոսով զիջելն է, ապա արժանապատվության մեր ընկալումները
լրիվ տարբեր դաշտերում են։ Նրանց պատկերացրած արժանապատվությունը ՀՀ շահերը մեկ այլ
երկրին, այս դեպքում՝ Ռուսաստանին բացարձակապես նվիրելն է։ Կներեք, արժանապատվության
այդ պատկերացումը ես չեմ կիսում»։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան