Երևանի քաղաքապետարանի կալանավորված պաշտոնյաներից մեկն ազատ կարձակվի

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանն ազատ կարձակվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է նրա փաստաբան Պետրոս Պետրոսյանը։ Նման որոշում է կայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանը։


«Քիչ առաջ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերացվեց»,- գրել է Պետրոսյանը։


Պաշտպանը հույս է հայտնել, որ շուտով կդադարեցվի նաև քրեական հետապնդումը։