Կրեմլում հասկացել են՝ իրենց տեղական էմիսարները չեն կարողանալու իշխանության գալ

Աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Վերջինս Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո հանդես եկավ նաև մամուլի ասուլիսով։


Քաղաքագետ Գագիկ Քամալյանը նշեց, որ հայ-ռուսական հարաբերություններում վերջին տարիներին անջրպետ է առաջացել։ Ռուսաստանում հասկանում են, որ նախընտրական տարի է, և Ռուսաստանը վստահ չէ, որ իր տեղական էմիսարները կարող են գալ իշխանության, քանի որ հասկանում է՝ այդ մարդիկ Հայաստանում հեղինակազրկված են։ «Ռուսաստանը փորձում է հասկանալ՝ կարո՞ղ է այս իշխանության հետ որոշակի աշխատանքներ ծավալել ու հասկանալ՝ Հայաստանը վերջնական ինչպիսի՞ պատկերացումներ ունի ՀԱՊԿ-ից դուրս գալու, ԵՄ անդամության հայտ ներկայացնելու մասին»,- ասաց քաղաքագետը։ 

 

Քամալյանը նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կոմունիստական բարքեր կրող, այդօրինակ սոցիալ-մշակութային պատկերացումներ ունեցող գործիչներ են։ «Նրանք երբեք չեն հասկանա՝ ո՞նց կարող է հայաստանցի մարդը ընտրության միջոցով իշխանություն ձևավորել։ Իրենք միշտ հասկացել են, որ ընտրությունների միջոցով որևէ շանս չունեն իշխանության գալու։ Դրա համար 2018 թվականի ժողովրդական ճնշումը չեն հասկանում կամ հասկանում են, բայց փորձում են ներկայացնել իբր դրսից կազմակերպված։ Իսկ իրականությունն այն էր, որ 20 տարի շարունակ հայաստանցիների մեջ ատելություն էր ձևավորվել այս երկու անձերի կողմից ստեղծված բարքերի նկատմամբ, և այն 2018 թվականին պայթեց։ Հիմա նախկին նախագահները փորձում են ժողովրդին համոզել, թե իրենց կատարած ընտրությունը սխալ էր, որ մարդիկ չէին կարող իշխանություն փոխել, ասում են՝ ավելի լուրջ ուժերի ենք պարտվել, իսկ այդ՝ ավելի լուրջ ուժը ժողովուրդն է՝ ՀՀ քաղաքացին»,- ասաց Գագիկ Քամալյանը։

 


Մանրամասն՝ տեսանյութում

 

Վովա Հակոբյան