Քաղաքացիակենտրոն լրատվություն
Մարմարիկ գետում հայտնաբերված 2 տարեկան Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ չկան վնասվածքներ, բռնության հետքեր։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Նշվում է, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Հիշեցնենք` 2 տարեկան Տիգրանը մայիսի 4–ին Մարմարիկ գետի ափին կորել էր և ծնողներն ունեին կասկածներ, որ հնարավոր է՝ երեխան անզգուշաբար գետն ընկած լինի։