Ուզում ենք ցույց տալ մեր հավատարմությունը խաղաղությանը՝
հիմնված արժանապատվության վրա, և անվտանգությանը, որը հիմնված է ուժեղ ռազմավարական
գործընկերության վրա՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև։ Այս մասին ԱԳՆ-ի դիմաց կայացած ակցիայի
ընթացքում ասաց «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։
«Հայաստանն ու Ֆրանսիան պետք է ունենան ռազմավարական
դաշնակցային հարաբերություններ, որովհետև երկու ժողովուրդների, երկու կառավարությունների
հարաբերությունների որակը, խորությունը, մտերմությունը արդեն կասկածի տեղ չեն տալիս։
Հասունացել է պահը, որպեսզի Հայաստանն ու Ֆրանսիան հայտարարեն ռազմավարական դաշնակցային
հարաբերությունների մասին, որպեսզի այլք, ովքեր որևէ կերպ կասկածի տակ են դնում Հայաստանի
և Ֆրանսիայի դաշնակցային հարաբերությունների
հեռանկարը, համոզվեն, որ դա իրական է»,- ասաց Բաբաջանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան