Քաղաքագետ Հրայր Մանուկյանը անդրադառնալով ընդդիմադիր ուժերի ցանկություններին կամ վեճերին՝ վարչապետին անվստահություն հայտնել, ասաց, որ Քոչարյանի և Սարգսյանի միջև վեճում Քոչարյանն ավելի ադեկվատ տեսակետ է ներկայացնում։ Գործընթացն, ըստ նրա, դատապարտված է ձախողման, և Քոչարյանը հասկանում է, որ զրոյական հնարավորություն կա հաջողելու։ Իմպիչմենտի գործընթացն անլուրջ է։
«Հանրապետականները անլուրջ են, սխալ են գնահատում իրողությունները։
Իրենք մնացել են 2018-ի հեղափոխությունից ստացած տրավմայի տակ և այսպիսի անլուրջ բաներ
են անում։ Փորձում են ինչ-որ բան անել, որ քաղաքական դաշտում մնալ։ Ոչ մի ռացիոնալ
հաշվարկ չկա։ Քոչարյանը շատ ավելի ճիշտ է գնահատում իրավիճակը», - ասաց Հրայր Մանուկյանը։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ Մոսկվա մեկնելուն և, ըստ լուրերի,
Հայաստանի հարցերով զբաղվող Կիրիենկոյի հետ հանդիպելու լուրերին Մանուկյանն ասաց, որ
նա Կրեմլ է գնացել Մոսկվայի աջակցությունը ստանալու համար։ «Քոչարյանն անընդհատ փորձում
է Ռուսաստանի աջակցությունը ստանալ՝ Հայաստանի ներսում ինչ-որ բաներ անելու համար։
Ինքը անընդհատ ուզում է ՌԴ շահերին ծառայել։ Բայց վստահ եմ, որ Մոսկվայում հասկանում
են, որ եթե ինչ-որ գծեր անցնեն, կարող են լուրջ հակազդեցություն ստանալ Հայաստանի կողմից»,
- ասաց Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան