Պաշտոնանկություններ Քննչական կոմիտեում 590 հազար դոլարի հափշտակության գործի շրջանակներում

ՔԿ շենքից 590 հազար դոլարի հափշտակության գործի շրջանակներում Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչության պետի տեղակալ, համատեղությամբ՝ պետի պաշտոնակատար Գոռ Թադևոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:


Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Քննչական կոմիտեից՝ տեղեկացնելով նաև այլ ազատումների և նշանակումների մասին:


Հինգերորդ վարչության պետի պարտականությունները վերապահվել է Հայկ Կատվալյանին:


Չորրորդ վարչության պետ Վահան Ամիրխանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:


Չորրորդ վարչության պետի պարտականությունները վերապահվել է Դավիթ Մանուչարյանին:


Առաջին վարչության պետ Ռաֆայել Ղամբարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:


Առաջին վարչության պետի պարտականությունները վերապահվել է Բենիամին Հարությունյանին: