Ձերբակալվել է Ավշարի Արայիկի՝ Արայիկ Գրիգորյանի եղբայրը

Ձերբակալվել է Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավարը: Այս մասին տեղեկացրեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:


Սուրիկ Գրիգորյանը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։


Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։