ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հետ զրուցել ենք եկեղեցականների պահվածքի
և ներքաղաքական իրավիճակի մասին։
«Մենք յոթ տարի փորձել ենք հնարավորինս
հանդուրժող լինել մեր անձերին, մեր ընտանիքի անդամներին ուղղված ամենավերջին հայհոյանքներին,
վիրավորանքներին, ստերին, կեղծիքներին, անբարոյական վարվելակերպին և այլն, և ապշեցուցիչ
էր, որ նման վարքագիծ էին դրսևորում նաև եկեղեցու ներկայացուցիչները, եպիսկոպոսներ,
անունով սրբազաններ, մարդկանց կնքողներ, մարդկանց հարսանիքների ծեսեր անողներ։ Հիմա
մարդկանց փողով թաղողները եկել ընկել են ողջերի հետևից, մարդկանց հետևից, որոնք փորձում
են ՀՀ պետականությունը ատամներով պահել։ Էդ են անում եկեղեցականներն այսօր, կռիվ են
տալիս ՀՀ պետականության դեմ, որովհետև պետականությունը երևի իրենց տեղը փոքրացնում
է, հարստությունը քչացնում է, սահմանային անցակետերի հսկողությունը ուժեղացնում է։
Երևի եկեղեցականների մի մասը դրանից է նեղվում, ինչ-որ բաներ կային, որ պետք է բերեին,
հիմա չեն կարում բերեն։ Կարող ա՞ հարցը ըտեղ ա»,- ասաց պատգամավորը։
Նա նաև նշեց, որ գիտի՝ որոշ քաղաքացիների
դուր չի գալիս, սուր խոսույթ է, ոչ քաղաքական և այլն, բայց ըստ նրա՝ սուր խոսույթ չի
կարող չլինել այն երևույթների վերաբերյալ, որոնք տասնամյակներ շարունակ սրբացվել են,
բայց տակը ամենավերջին սրբապղծություններն են տեղի ունեցել։
«Դրանց պետք է սուր անդրադառնալ,
որ ջրի երես դուրս գա իրականությունը և հնարավոր լինի այդ սուր խոսակցության ընթացքում
բացահայտել ճշմարտություններ և ասել այն ամենը, ինչ որ հնարավոր է։ Եվ մենք ասելու
ենք ամեն ինչ և պատռելու ենք թե՛ էդ եկեղեցականների դիմակները, թե՛ նաև եկեղեցուց դուրս
գտնվող մի շարք դիմակներ, որոնք էսօր իրենց դրել են սրբերի կամ կեղծ բարեպաշտների տեղ,
փորձել այլոց ինչ-որ բաներ սովորեցնել՝ զուգահեռաբար հայհոյելով մարդկանց, որոնք ընտրվել
են ժողովրդի կողմից, և քարկոծելով պետականությունը»,- հավելեց Արթուր Հովհաննիսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան