Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Արտակ Ասատրյանը։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են ՆԳՆ-ից:
Նախարարի մեկ այլ հրամանով Մելիք Սոֆոյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ: