ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հետ զրուցել ենք վերջին օրերին իշխանություն-եկեղեցի
հարաբերություններում նկատվող լարվածության վերաբերյալ։
Նա նշեց, որ խնդիրը Հայ Առաքելական
եկեղեցու հետ չէ, խնդիրը կոնկրետ որոշ հոգևորականների վարքագծի և ոչ թափանցիկ գործելակերպի
մեջ է։
«Ես ինքս էլ Հայ Առաքելական եկեղեցու
հետևորդ եմ, եկեղեցին պատկանում է ժողովրդին և պետք է ծառայի ժողովրդին։ Եվ չի կարող
անթափանց և ստվերային գործունեություն ծավալվի։ Եվ էստեղ ձեր բարձրացրած հարցը իր նրբության
առումով չէ, որ պետք է քննարկվի, այլ զուտ հենց թափանցիկության։ Չէ որ մարդիկ որևէ
ինստիտուտի, այդ թվում, եթե այդ ինստիտուտը հոգևոր կառույց է, որոշ կանոնների պետք
է հետևեն և պետք է հաշվետու լինեն ժողովրդի առաջ»,- ասաց պատգամավորը։
Հարցին, որ իրենց ընդդիմադիր
գործընկեր Քրիստինե Վարդանյանը հայտարարել է, որ սինխրոնացված է Նիկոլ Փաշինյանի և
Ադրբեջանի իշխանությունների գործողությունները, և «գռեհիկ արշավը» եկեղեցու դեմ նաև
Ադրբեջանի թելադրանքով է, պատգամավորն ասաց, որ մարդն իր ուրույն մեկնաբանությունն
ունի հարցի շուրջ և հաշվի առնելով, թե իրենց իշխանության ժամանակ որքան ընդունված էր
և մշակութային ընդունելի տարբերակ էր անթափանց գործունեությունը և անհաշվետվողականությունը
ժողովրդի առջև, հետևաբար որևէ կերպ ձևակերպում տալու համար, մարդն ուզում է ամենասուր
ձևակերպումը տալ։
Մանրամասները՝ տեսանյութում
Հեղինե Մանուկյան