ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի հետ խոսել ենք որոշ հոգևորականների և իշխանության
միջև սկսված «փոխհրաձգության» և ներքաղաքական իրավիճակի մասին։
«Էս հին պատմություն է, որովհետև
Հայ Առաքելական եկեղեցին մեր ազգին միասնական բռունցք դարձնողն է, բայց կան որոշ հոգևորականներ,
որոնք փորձում են եկեղեցին նույնականացնել իրենց հետ՝ որպես անձ, և սկսած վիրավորանքներից,
վերջացրած ամենավատ վարքուբարքով՝ առաջ գնալ: Դրա համար մեր եկեղեցականների, տերտերների
հանդեպ հավատը ժողովրդի մեջ կորել է։ Դրա համար պետք է նախ առաջինը նրանք հաշվետու
լինեն ՀՀ քաղաքացուն. ինչպես ՀՀ կառավարությունը, ինչպես ԱԺ-ն, ինչպես մնացած բոլոր
կառույցները, եկեղեցին նույնպես պետք է հաշվետու լինի ՀՀ քաղաքացիներին»,- ասաց պատգամավորը։
Նա մի կարճ դրվագ պատմեց իր գյուղից՝
Նորատուսից, որտեղ լավ մարդիկ եկան և եկեղեցի կառուցեցին, որի օծմանը Գարեգին Բ-ն չի
գնացել։
«Խոսակցության մակարդակում ասում էին, որ գումար է ուզել եկեղեցին օծելու համար, ինքն էդպես էլ չեկավ, հետագայում, որպեսզի թույլ տային եկեղեցին օծել, դրա դիմաց, եթե չեմ սխալվում, այնտեղից 5-րդ դարի խաչքար տարան։ Ինքը չեկավ, բայց եկեղեցին օծեցին։ Հիմա ոնց կարող է քահանան ասել՝ ես եկեղեցին եմ, կամ ինչ-որ մի տերտեր ասում ա՝ եկեղեցի թույլ չեմ տա մտնեն, և այլն և այլն։ Դա իրենցը չի, դա հանրությանն է, հասարակությանն է, և ես չեմ լսել, որ մի եկեղեցի կառուցվի, վերակառուցվի իրենց կողմից, տերտերների մասին է խոսքը։ Եկեղեցին հանրային վայր է, որտեղ բոլորը կարող են գնալ, հաղորդություն ստանալ, աղոթել։ Բայց հիմա դրանք ավելի շատ ոչ թե հոգևորականներ են, այլ քաղաքական լուսանցքից դուրս մնացած ինչ-որ մարդիկ»,- հավելեց պատգամավորը։
Նա նաև ասաց, որ վարչապետի ասածի,
գրածի յուրաքանչյուր բառի տակ ինքը ստորագրում է, եկեղեցականները վարչապետի գրածը չհերքեցին,
ուղղակի իրենք ասացին՝ պետք չէր էսպես անել, էնպես անել: Եթե այդպիսի բան չկար, թող
հերքեին։ Պատգամավորը կարծում է, որ վարչապետը շատ մեղմ է ասել, որովհետև ավելին գիտեն
իրենք, ավելին գիտի հասարակությունը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան