Հունիսի 6-9-ը բացահայտվել է 215 հանցագործություն. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 6-9-ը:

 


Բացահայտվել է 215 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված:


Մասնավորապես՝


  • 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,

  • 21-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու,

  • 19 դեպք՝ ֆիզիկական ներգործության,

  • 18 դեպք՝ հոգեկան ներգործության,

  • 11-ական դեպք՝ խուլիգանության ու անձնական ունեցվածքի գողության,

  • 10-ական դեպք՝ խարդախության և սառը զենքի հայտնաբերման,

  • 5-ական դեպք՝ գույքը վնասելու կամ ոչնչացնելու և անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշումը չկատարելու,

  • 4-ական դեպք՝ թմրանյութի իրացման, թմրամիջոց պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու և փաստաթղթի կեղծիքի,

  • 3-ական դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, մարդու առևանգման, զենք-զինամթերքի առգրավման ու աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,

  • 2-ական դեպք՝ բնակարանային գողության, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու և գույքային վնաս պատճառելու խաբեության, վստահությունը չարաշահելու կամ ապօրինի այլ եղանակով:


Բացահայտվել են նաև մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, կողոպուտի, շորթման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, ապօրինի որսի, ծառերը, թփերը ապօրինի հատելու, խոշտանգման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, դրամանենգության, խոշտանգման և այլ դեպքեր:


Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

  • անձնական ունեցվածքի գողության 3 դեպք,
  • բնակարանային գողության 1 դեպք:


Հայտնաբերվել է 18 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը:

Հայտնաբերվել է 6 անհետ կորած:

 


Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 17 դեպք։

 

ՃՏՊ վիճակագրություն


Անցած 1 օրում գրանցված 40 ավտովթարի հետևանքով 1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: