Կոտայքում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Արզնիի համայնքապետը:
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հաստատել են Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ վիճաբանության մասնակիցների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, հնչել են կրակոցներ, 1 անձ ստացել է մարմնական վնասվածք:
«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում 2025 թվականի հունիսի 8-ին ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ), 297-րդ հոդվածի, 2-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն), 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն՝ զենքի գործադրմամբ), 335-րդ հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով հրազեն կրելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
8 անձ ձերբակալվել է:
Նախաքննության ընթացքում նշանակվել են դատագենետիկական ու դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է»,- մանրամասնեցին ՔԿ-ից: