Սա «Վրաստանի Հայ Համայնք» ՀԿ-ի տարածած հայտարարությունն է, որը իրականում ՀՅԴ-ի գրասենյակն է Վրաստանում

«Վրաստանի հայ համայնք» անվանունով մի կազմակերպություն այսօր հայտարարություն է տարածել, որում, ի թիվս մի շարք հակապետական հայտարարությունների, նշվում է, թե Վրաստանի ողջ հայ համայնքը մերժում է ՀՀ  իշխանություններին։


Հայտարարության հեղինակներին հավանաբար վրդովեցրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններն այն մասին, որ հոգևորականության ուխտը խախտած հոգևորականները եկեղեցում տեղ չունեն։


Առաջին հայացքից թվում է, թե այս հայտարարության հեղինակը Վրաստանի հայ համայնքն է, քանի որ կազմակերպությունը դիմել է խորամանկության և նման անունով է հանդես գալիս։ Վրաստանում բնակվող  միջազգային հարցերով փորձագետ Գեորգի Թումասյանը, սակայն, Civic.am-ի հետ զրույցում վստահեցրեց՝ հեղինակը ՀՅԴ Բյուրոն է, որը սփյուռքում շարունակում է գործել ընդդեմ ՀՀ իշխանությունների և օգնել Հայ առաքելական եկեղեցին օկուպացրած սրբապիղծներին։



Հարցազրույցը՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան