Գարեգին Բ-ն ուզուրպացրել է եկեղեցին, նա ղարաբաղյան կլանի ու Մոսկվայի ձուլվածքն է

ՔԺԿ նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Գարեգին Բ-ին պետք է հեռացնել։ Նա, ըստ Շիրինյանի, ուզուրպատոր է և բռնազավթել է Գրիգոր Լուսավորչի գահը: «Այս մարդը ղարաբաղյան կլանի և Մոսկվայի ձուլվածքն է, պետք է հեռանա։ Որևէ կերպ հայ հոգևորականի կերպար չկա»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։


Շիրինյանը հիշեցնում է՝ պատերազմից հետո ստեղծված ծանր իրավիճակում Կաթողիկոսը զբաղված էր իշխանափոխության հարցերով. «Այսպես ասեմ՝ Լենինականի ՎարԴանիկի մի քիչ ուրիշ տարբերակն է, նույնիսկ ժեստիկուլյացիան է նույնը։ Նա ուզուրպատոր է, անելիք չունի։ Ընդ որում՝ եթե լիներ մասնավոր անձ, այսքան ցավոտ չէր լինի, իսկ մեզ եկեղեցի խիստ անհրաժեշտ է։ Որպես բարոյականության ցուցիչ՝ պարտավոր է այդ չափորոշիչները պահպանել։ Մոսկվայի մարդն է»։


Քաղաքագետի դիտարկմամբ՝ սա եկեղեցի-պետություն հակադրություն  չէ, ինչպես փորձում են ներկայացնել. «Պարզապես մեկն է, ով զավթել է եկեղեցին ու հակադրվում է իշխանությանը։ Այսպես չի կարող շարունակվել։ Հարցը պետք է լուծել։ Ժողովուրդը կարող է շրջափակել վեհարանի բոլոր մուտքերն ու արգելել նրա մուտքը։ Իշխանությունը կարող է քրեական գործ էլ հարուցել։ Հիշեցնեմ՝ ինչքան գող ու թալանչի կար՝ Իզմիրլյանում կուսության թուղթ հանեցին։ Այդ կուսության թուղթն էլ կաթողիկոսն  էր տալիս»։


Լևոն Շիրինյանի խոսքով՝ ժողովուրդը տարիներ շարունակ արյան ծովերով անցավ, կաթողիկոսը ձայն չհանեց, բայց ղարաբաղյան կլանի շահերը մշտապես պաշտպանել է։



Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան