Որոշ ուժերի կողմից եկեղեցու շուրջ բարիկադներ փորելն ու մարտի պատրաստվելը ևս չի ստացվի

ՀՀ վարչապետն առաջարկում է ստեղծել Համակարգող խումբ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրությունների օրակարգի կազմակերպչական հարցերի համար։


Թեմայի վերաբերյալ զրուցել ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ։


Նա նշեց, որ այս հարցի վերաբերյալ քաղաքացիները խիստ տարբեր կարծիքներ ունեն, և բնականաբար առիթից օգտվում են ընդդիմադիր որոշակի շրջանակներ, որոնք փորձում են օգտագործել դա քաղաքական նպատակներով։


Խոսելով Իշխան Սաղաթելյանի այն հայտարարության մասին, որ «պետք է կռիվ տալ, հրեշին մտցնել իր բունը», պատգամավորն ասաց. «Ցավոք սրտի, մենք բավականին երկար ժամանակ, հատկապես քաղաքական ուժերին  չենք կարողանում ուղղորդել  բնականոն հուն, այսինքն՝ թշնամուն փնտրել երկրից դուրս, թշնամուն երկրի ներսում չփնտրել և բարիկադներ չփորել, ինչպես ԱԺ մուտք գործելիս որոշել էին, որ բարիկադներ պետք է փորեն և պատրաստվեն մարտի։ Հիմա շարունակում են տակտիկական այդ զինանոցը, որն այլևս չի արդարացնում. չկարողացան բարիկադավորվել ԱԺ-ում,  հիմա շարունակել բարիկադավորվել եկեղեցամերձ տարածքում, կարծում եմ, իմաստ չունի»,- ասաց պատգամավորը։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան