Պատմաբան, «Պաշտպան հայրենյաց»
ազգային-մշակութային հիմնադրամի նախագահ Գագիկ Սաֆարյանի կարծիքով՝ առաջին նախագահ
Լևոն-Տեր-Պետրոսյանը պետք է գնար Մայր Աթոռ միայն ապաշխարելու նպատակով․ «Այլ սկզբունքով գնալը
ես բարոյական չեմ համարում։ Այդ մարդկանց մաշվածության պրոցեսն անցել է, պիտանելիության
ժամկետը՝ լրացել։ Նա փորձում է Զևսի կեցվածքով հանդես գալ, կույր հավատի մի քանի կողմնակիցներ,
մամլո ծառայության ղեկավար, ինչ-որ նախկին փոխնախարարներ Լևոն Տեր-Պետրոսյանին դարձնում
են դարի մեծագույն մասնագետներից մեկը։Ես կարծում եմ՝ առաջին նախագահը չունի այդքան
գիտելիք և արժեհամակարգ։ Խնդիրը պարզապես օրվա իշխանությունների հանդեպ ոչ բարյացկամ,
մեր կառավարության ու պետականության նկատմամբ էլ՝ ոչ կառուցողական մոտեցումը»,-Civic.am-ի
հետ զրույցում ասաց նա։
Գագիկ Սաֆարյանը համարում է,
որ «Զվարթնոց» օդանավակայանում Կտրիճ Ներսիսյանին աջակցողներին․ «Մի պահ ինձ թվաց, թե դիմավորում
են ծանրամարտի կամ ֆուտբոլի չեմպիոններին։ Ես տեսա այնտեղ մոտ 1000-1500 մարդ, ինձ
թվաց, թե այդ մարդիկ գնացել են, որ Կաթողիկոսը մեղքերի թողություն տա նրանց կամ ապաշխարեն,
որովհետև բոլորն այդ պրիզմայով անցնողներ են։Նրանց մեծ մասին այդպես գիտեմ՝ կաշառակեր,
անբարոյական, մեծ մասը՝ մի քանի անգամ ամուսնացած, իրենք իրենցով չեն ներշնչում Հայ
առաքելական եկեղեցու դարավոր ներկապնակը։Ընդդիմության համար դա հերթական շոուն էր»։
Մեր զրուցակիցը արդարացի է համարում
Վարչապետի բարձրացրած հարցը, նշում է՝ պատահական մարդ չէ հարցադրում անողը․ «Նա մի շարքային հոտի անդամ չէ, պետության ղեկավարն է։ Ես համոզված
եմ՝ նրա համբերության բաժակը լցվել է։Շատ հարցերում կառավարության ղեկավարը փորձել
է ներողամիտ գտնվի»։
Գագիկ Սաֆարյանը հիշեցնում է՝ 2020 թվականի պատերազմից հետո
պետականության ամրապնդման ուղղությամբ եկեղեցին որևէ բան չի արել․ «Ինձ համար ապշեցուցիչ է, որ իր կողքն այսօր Արթուր Վանեցյանն
է։ Կաթողիկոսն այնքան ստոր գտնվեց, որ գնաց Բելառուս, որի ղեկավարը հայատյաց ելույթներ
է ունենում։ Գնում է հայուրացի, հայատյացի ձեռքն է սեղմում, դրանից հետո իրեն այլևս
բան չունեմ ասելու»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան