Եկեղեցու վերնախավը կազմված է վարձկան գործակալներից

Չեխիայում բնակվող քաղաքական վերլուծաբան, տնտեսագետ Բագրատ Առաքելյանի հետ զրուցել ենք վերջին շրջանում որոշ եկեղեցականների և իշխանության միջև ընթացող «փոխհրաձգության» մասին:


 Նա նշեց, որ խնդիրը ավելի խորքային է, այլապես նման ալիք չէր բարձրանա։


«Միայն այն փաստը, որ, ինչպես ասեց վարչապետը, կուսակրոնություն ընտրած եկեղեցականը, ըստ եկեղեցական կանոնների, պղծված է, բավական է, որ դրանից հետո ինքը հեռանա իր դիրքից ընդհանրապես։ Չգիտեմ՝ ինքը ինչով կզբաղվի, բայց այնուամենայնիվ նման մարդիկ չպետք է լինեն մեր եկեղեցու վերնախավում»,- ասաց Բագրատ Առաքելյանը։


 Խոսելով այն մասին, որ վարչապետն առաջարկել է ստեղծել համակարգող խումբ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և կաթողիկոսական նոր ընտրությունների օրակարգի կազմակերպչական հարցերի համար, Բագրատ Առաքելյանն ասաց, որ հեռացել են եկեղեցական խնդիրներից, պարզապես շատերը չեն էլ ուզում լսել եկեղեցու մասին՝ այդ պահվածքի պատճառով։


«Դա սխալ պահվածք է։ Եկեղեցու վերնախավում, իմ անձնական կարծիքով, մարդիկ են, որոնք վարձկան գործակալներ են։ Համենայնդեպս իրենց այն գործերը, այն հնչեցրած կոչերը, այն կոնկրետ քայլերը, որոնք իրենք ձեռնարկում են այս վերջին ժամանակահատվածում, խոսում է այն մասին, որ իրենց պարզապես ղեկավարում են արտասահմանից, և այդ մարդիկ վաճառված գործակալներ են»,- հավելեց Բագրատ Առաքելյանը։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան