Ազատամարտիկ, հրապարակախոս Վարդան Մալխասյանի կարծիքով՝ Հայ առաքելական
եկեղեցու խորտակման հեղինակները հենց ներսի անպարկեշտ հոգևորականներն են: «Հայաստանում մոտ
300-ի հասնող աղանդ կա, որում ընդգրկված է շուրջ կես միլիոն մարդ։ Հայ մարդը, Հայ առաքելական
եկեղեցու հետևորդը համատարած գնում է դեպի
աղանդներ, որովհետև ուշադիր հետևում է, որ եկեղեցապետերը չեն ապրում այն առաքելությամբ,
որով պետք է ապրեն։ Նայեք նրանց ցոփուշվայտ
կյանքին, որտե՞ղ է Արցախի թեմի նախկին առաջնորդը՝ ԱՄՆ-ում։ Ու ի՞նչ կյանք է վարում՝ աշխարհիկ, պոռնկական կյանք, ինչո՞ւ թողեց իր հոտին ու փախավ այդ խորամանկ ավազակը»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց
նա։
Մալխասյանի խոսքով՝ Հայ առաքելական եկեղեցին այսօր Ռուսաստանի
վերջին հույսն է՝ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու համար. «Մեր երկրում
մարդիկ բաժանվել են հետևյալ խմբերի. կա արդարություն, ճշմարտություն և անարդարություն։
Կա՛մ պետք է անարդարության հետ լինես, կամ դրա դեմ պայքարես։ Վեհափառ կոչվածին իրավունք
չունենք դատի տանք, բայց ինքը խախտել է կուսակրոնության ուխտը։ Իշխանությունը հարց
է ուզում պարզել՝ դու զավակ ունե՞ս, թե՞ ոչ, պատասխան չկա, չի հերքում։ Դու մտել ես
մի ասպարեզ, որտեղ երդում ես տվել, որ կուսակրոնության ուխտը չպետք է խախտես»։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ եկեղեցին պետք է մաքրվի աղբից. «Քանի
դեռ իրենք չեն ապաշխարել, չեն մաքրվել արատներից՝ թաքնված են մեղքի մեջ, պետք է պատասխան
տան։ Հոգևոր առաջնորդը պետք է իր կյանքով, կեցվածքով ու գործով օրինակ ծառայի։ Եթե
դավաճանել է իր սկզբունքներին՝ հայ ժողովուրդը չի ների։ Նրան օդանավակայանւմ դիմավորողները
փոքրամասնություն են, բայց անգամ նրանք գիտեն, որ Կաթողիկոսը շատ սխալներ ունի։ Պարզապես
իշխանության հակառակորդները նպատակին հասնելու միջոցներում խտրականություն չեն դնում։
Նպատակը մեկն է՝ թալանված հարստությունը չկորցնել»,- եզրափակեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան