Հայտնի է՝ ինչու է ձերբակալվել Հովիկ Աբրահամյանը

Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է:


Civic.am-ին Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Վերջինս ձերբակալվել է մի քանի դրվագ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցության մեղադրանքներով: