«Հայաստան-Իրան զարգացման հիմնադրամի»
ղեկավար, իրանագետ Փույա Հոսսեինին Civic.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Իրանը
սպասում էր նման հարձակման: «Իրանի դեմ սպառնալիքներ միշտ եղել են, ու հստակ էր, որ եթե բանակցությունները
ձախողվեն՝ հարձակում կլինի։ Այժմ Իրանը պաշտոնական նամակ է հղել ՄԱԿ-ին, որպեսզի կառույցը
պաշտպանի իր՝ պատասխան տալու իրավունքը։ Եթե Միացյալ Նահանգները Իրանի պատասխանից հետո
չզսպի Իսրայելին, ամբողջ տարածաշրջանին սպառնում
է լայնածավալ պատերազմ։ Շատ վտանգավոր ու պայթյունավտանգ պատերազմ կլինի»,- նկատեց
նա։
Հոսսեինին նշեց, որ թեպետ ԱՄՆ-ն հերքում է իր ուղիղ մասնակցությունը
հարձակմանը, հստակ է, որ տեղյակ են եղել. «Մեզ համար հստակ է, որ առանց Միացյալ Նահանգների
համաձայնության՝ նման հարձակում տեղի ունենալ չէր կարող։ Եթե ԱՄՆ-ն չզսպի Իսրայելին՝
հնարավոր է լայնածավալ պատերազմ լինի։ Բոլոր
երկրները պետք է ջանքեր գործադրեն, իրենց ազդեցությունն օգտագործեն Իսրայելի վրա, որ
իրավիճակը աղետի չվերածվի»:
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Իրանում քաղաքացիական պատերազմ չի
լինի, քանի որ բարդ պահերին ժողովուրդը միավորվում է արտաքին թշնամու դեմ. «Բոլոր անհամաձայնությունները
կդրվեն մի կողմ, ժողովուրդը կդիմադրի արտաքին թշնամուն։ Առաջին անգամ չէ Իրանն այս
վիճակում, տարիներ շարունակ հիբրիդային պատերազմի մեջ է, բոլոր իրանցիները ամբողջ ուժով
կպաշտպանեն իրենց երկիրը»։
Հոսսեինին ողջունում է նաև պաշտոնական Երևանի դիրքորոշումը՝
հաջակցություն Իրանի. «Հայաստանը ցույց է տալիս, որ զգայուն իրավիճակում Իրանի կողքին
է։ Եվ դա երկկողմանի է, քանի որ Իրանն էլ բարդ իրավիճակում Հայաստանի կողքին է եղել»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան