«Մուլտի գրուպ կոնցեռն»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանը, նրա ընտանիքի անդամների ներկայացուցիչը, ինչպես նաև Լևոն և Սիրուշո Քոչարյանների ներկայացուցիչն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ներկայացել են դատախազություն։
Այս մասին
«Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ դատախազությունից։
«Գլխավոր դատախազություն են ներկայացել Լևոն և Սիրանուշ Քոչարյանների ներկայացուցիչը, Սեդրակ Առուստամյանը և նրա ընտանիքի անդամների ներկայացուցիչը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանը և նրա կինը դեռևս չեն ներկայացել:
Իրավասու մարմինը ներկայացած անձանց տրամադրել է ուսումնասիրությունների արդյունքներով հավաքված նյութերը՝ առաջարկելով օրենքով նախատեսված ժամկետում ծանոթանալ և ներկայացնել դիրքորոշում ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ:
Ներկայում վերը նշված որևէ անձի կողմից Իրավասու մարմին դիրքորոշում չի ստացվել»,- մանրամասնեցին դատախազությունից: