Երևանը վերածվել էր բալետային արվեստի իսկական մայրաքաղաքի․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը լուսանկարներ է հրապարակել՝ գրելով․


«Այս օրերին Երևանը վերածվել էր բալետային արվեստի իսկական մայրաքաղաքի։


Թումանյանի անվան զբոսայգու բեմում մենք հյուրընկալեցինք համաշխարհային երկու հսկաների՝ Մոսկվայի Բոլշոյ և Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոններին։


Երեկ փառատոնի եզրափակիչ ելույթով հանդես եկավ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։


Այս փառատոնը մեզ համար բացառիկ իրադարձություն էր և հստակ ուղերձ՝ Երևանը վերադառնում է որպես տարածաշրջանի մշակութային առաջատար և մեր նպատակն է դարձնել Երևանն այն մշակութային կենտրոնը, որտեղից սկսվում են ամենակարևոր նախաձեռնությունները, որտեղ հավաքվում են լավագույնները»։