Տաշիր Սամոն բացեց խաղաքարտերը․ գործի է դրվել ՀԱԵ-ն՝ պղծված հոգևորականներով

Ռուսաստանաբնակ, «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի ձերբակալության և ներքաղաքական զարգացումների վերաբերյալ զրուցել ենք քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ։


Նա նշեց, որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել. ՌԴ մի քաղաքացի՝ հայկական ծագմամբ, էթնիկ հայ, Սամվել Կարապետյան անուն-ազգանունով, հանրությանը հայտնի որպես «Տաշիր Սամո», ընդամենը մեծ-մեծ հայտարարություններ է արել։


«Իրականում եկեղեցու ուղղությամբ ոչ մի արշավանք չկա, եկեք սա ֆիքսենք, այլ կա արշավանք, ասպատակություն, ինչպես կուզեք դա անվանեք, որոշ պղծված, անառակաբարո տերտերների դեմ։ Այո, դա կա, այո, եկեղեցին պետք է ինքնամաքրվի, այո, եկեղեցին անառակաբարո տերտերներից պետք է ազատվի և ազատագրվի։


«Եթե այս արշավանքը չդադարեցվի, ապա ինքը կխառնվի պրոցեսին, կամ եթե քաղաքական ուժերը սա չկարողանան կասեցնել, ինքը կխառնվի պրոցեսին ու խնդիրները կլուծի իր ձևերով», ասել է նա: Իսկ եթե ուզում եք իմանալ իր ձևերը որոնք են, ես՝ ինքս, Ռուսաստանում ապրած քաղաքացիս, դա կարող եմ փաստել, թե որոնք են. մարդկանց վրա զինված գնալն է, հոգեմետ դեղերի ազդեցության տակ մարդկանց վրա գնալն է։ Ըստ երևույթին սա նկատի ունեն, կամ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ ՀՀ-ում իշխանություն զավթելու ծրագիր կա»,- ասաց քաղաքագետը։     


Նա հույս հայտնեց, որ Կարապետյանի կալանքի միջնորդությունը քննող դատարանը կմնա իր բարձրության վրա, իսկ բոլոր նրանք, ովքեր Սամվել Կարապետյանի օրինակին կհետևեն և կփորձեն պետության մեջ պետություն խաղալ, պետության մեջ պետության դեմ գնալ, վստահաբար ՀՀ-ն իր ինստիտուտներով, հատկապես իրավապահ ինստիտուտներով այդ մարդկանց դեմը կառնի։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան