Եթե Սամվել Կարապետյանը նման կոչ աներ ՌԴ-ում՝ Forbes-ի առաջին տողերից կվերածվեր «Բուտիրկա»-ի «արեստանտ» բոմժի

Քաղաքագետ, «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ ուշացած, բայց կարևոր հարց է Հայաստանի էլէկտրական ցանցերի ազգայնացման որոշումը. «Ոչ միայն ՀԷՑ-ը, այլ ՌԴ-ի հետ աֆիլիացված ընկերությունների հարցը պետք է լուծվի, որովհետև դրանք սպառնալիք են Հայաստանի անվտանգությունը»-Civic.am-ի հետ զրույցում ասաց նա:

 

Մեհրաբյանի խոսքերով՝ Սամվել Կարապետյանի հետ կապված միջադեպի շնորհիվ տեղի ունեցավ ինքնալյուստրացիա «Միանգամից օպերատիվ կերպով արձագանքեցին ՌԴ ԱԳՆ-ն, ռուսական ֆաշիստական պրոպագանդայի գեներալիտետը, նույնիսկ  ռուսական պոպսայի ներկայացուցիչ…հերթապահ մարգոներ և այլ՝ կան ու կան: Ուշադրություն եմ ուզում հրավիրել, որ շատերի մոտ տեքստերը հետևյալ ձևով էին կառուցված՝ Սամվել Կարապետյանին ու հայ եկեղեցուն են պաշտպանում՝ համատեղ: Լրիվ՝ «Սվյատոյ Սամվել» վիճակ: Այս ամենը ցույց է տալիս, թե ովքեր են ստեղծված իրավիճակի շահառուները»:

 

Մեր զրուցակիցը նշում է՝ Հայաստանում հինգերորդ շարասյունը ինստիտուցիոնալ առումով պետք է վերացվի. «Պայմանական Սամվել Կարապետյանը չի կարող Հայաստանում  գործել՝ օրինական հիմքերով՝ անունն էլ դնել, թե օգտվում է ժողովրդավարութունից: Ժողովրդավարությունից գնացեք ձեր մասկվաբադում օգտվեք, եթե կարող եք»։

 

Եթե Սամվել Կարապետյանը նույն կերպ ՌԴ-ում արտահայտվեր, քաղաքագետի խոսքերով, Forbes-ի առաջին տողերից կվերածվեր «Բուտիրկայի» «արեստանտ» բոմժի՝ ընդամենը հաշված ժամեի ըթնացքում:

 

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ ռուսները ձեռք չեն քաշելու գառան մորթի հագած գայլերին Հայաստան ուղարկելու մտքից: